«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Արդյունքը տեսանելի կլինի մի քանի տարի անց

Արդյունքը տեսանելի կլինի մի քանի տարի անց
29.07.2013 | 23:53

Հայաստանյան քաղաքական գործընթացը մի շատ կարևոր առանձնահատկություն ունի. քաղաքական գործիչներն ու վերլուծական հանրության ներկայացուցիչները սովոր են ընթացող քաղաքական գործընթացները դիտարկելու միայն ներպետական համատեքստում: Մինչդեռ ժամանակն է դիտարկելու նաև տարածաշրջանային քաղաքականությունը ներքին և արտաքին ազդակների, գործոնների ազդեցության, ինչպես նաև համեմատական վերլուծության մեթոդաբանության և գլոբալ զարգացումների համատեքստում: Քաղաքական կյանքը միայն Հայաստանում չի եռում, և հասարակության ներսում ընթացող գործընթացները հաճախ նույնական են հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ, հաճախ էլ` կտրուկ տարբերվում են:
Հայաստանի անկախության 21-ամյա ուղին անհրաժեշտություն է առաջացնում ներպետական գործընթացները դիտարկելու նաև համեմատության համատեքստում: Ճիշտ է, «գաղջ մթնոլորտը» Հայաստանում առկա է, և այդ պայմաններում բավականին բարդանում են դրական երևույթները նկատելը և անաչառ կերպով համեմատական վերլուծություն իրականացնելը, սակայն ակնհայտ է, որ Հայաստանում շատ երևույթներ զարգացման ավելի առողջ ուղու վրա են, քան հարևան երկրներում: Փաստ է, որ Հայաստանի հասարակական հարաբերություններն ու կառավարման համակարգը շատ ավելի արդյունավետ ու հեռանկարային են, քան Ադրբեջանում, որտեղ Ալիևի վարչախումբը կենտրոնացրել է ոչ միայն պետական իշխանությունը, այլև հասարակական հարաբերությունները կարգավորող այլ ինստիտուտներ:
Անշուշտ, հանքահումքային ռեսուրսներից բխող ֆինանսական միջոցները Ադրբեջանում գրավիչ են դարձնում իշխանության համար պայքարը, սակայն Ալիևի շրջապատը նախընտրում է շարունակել իր հոր սկսած սուլթանական մարտավարությունն ու ամբողջական վերահսկողության ներքո պահել հասարակական հարաբերությունները: Ի տարբերություն Հայաստանի, վերջին տարիներին Վրաստանում նկատվող քաղաքական անկայունությունը կարող է հանգեցնել բարդ կառավարելի և ինչ-որ տեղ անկանխատեսելի իրավիճակի: Ի տարբերություն Հայաստանի կառավարության, Վրաստանի կառավարությունը այդպես էլ չկարողացավ ՌԴ-ի և ԵՄ-ի հետ հարաբերություններում հեռանկարային մոդել գտնել, ինչը իր անդրադարձն է ունենում նաև ներքին քաղաքականության վրա:
Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա այստեղ ևս պետք է մեծ ուշադրություն դարձնել համեմատական վերլուծությանը: Տարածաշրջանային միակ երկիրը, որը գտնվում է շրջափակման մեջ, Հայաստանն է, որի տնտեսության զարգացման գործում առկա խոչընդոտները հիմնականում կապված են վարչարարության և մենաշնորհների հետ: Միևնույն ժամանակ, ի տարբերություն հարևան երկրների, Հայաստանի կառավարությունը տարեցտարի մեծացնում է տնտեսական ազատություններն ու քայլեր ձեռնարկում տնտեսության կառուցվածքը փոխելու, դիվերսիֆիկացիա և տնտեսական աճ ապահովելու գործում: Դժվարություններն ու Ադրբեջանի հետ ունեցած մրցակցությունը ստիպում են լինել ավելի խելացի, ինչի արդյունքը տեսանելի կլինի մի քանի տարի անց, երբ Ադրբեջանում կվերջանա նավթը, Վրաստանը կզրկվի միջազգային դրամաշնորհներից, իսկ Հայաստանը կստանձնի տարածաշրջանի տնտեսական լոկոմոտիվի դերակատարությունը:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2480

Մեկնաբանություններ